Տրանսատլանտիկա

Տրանսատլանտիկա

Տրանսատլանտյան ճանապարհորդությունները անցնում են Եվրոպայի և Ամերիկայի միջով՝ կտրելով ուղջ Ատլանտյան օվկիանոսը և կանգ առնելով մոտակատ քաղաքների նավահանգիստներում:

Կար ժամանակ, որ այսպիսի ճանապարհորդությունները իրականացվել են հաճախ, բայց այսօր դրանք ունեն սեզոնային բնույթ՝ կապված Կարիբյան ավազանից դեպի Եվրոպա և Միջերկրական ծով նավերի տեղահանումների հետ,  շարժվում են դեպի Միջերկրական ծով գարնանը և հետ վերադառնում Կարիբներ աշնանը:
Արևելյան ուղղությամբ ճանապարհորդությունները , որպես կանոն, սկսվում են Նյու-Յորքից, Բոստոնից, Մայամիից, Ֆորտ Լոտերդեյլից և Կարիբյան ավազանի մի քանի նավահանգիստներից:

Արևմտյան ուղղությամբ ճանապարհորդությունները հաճախ սկսվում են Սաուտգեմպտոնից և Բարսելոնայից: Նավերը հետ վերադառնալու համար ունեն երկու ուղղություն՝ հարավային, որն ավելի երկար է, սակայն կանգ է առնում Ազորյան և Կանարյան կղզիներում, և հյուսիսային՝ ավելի կարճ՝ կանգ առնելով Իսլանդիայում և արևելյան Կանադայում:

Այս երթուղիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է, և պետք է ընտրել Ձեզ համար առավել հարմար տարբերակը:
5-6 կամ 2 շաբաթ տևողությամբ այս ճանապարհորդությունները համարվում են իդեալական սկիզբ՝ կլասիկ հանգստի համար: Զբոսաշրջիկները կարող են հասնել վերը թվարկված քաղաքների օդանավակայաններ և այնտեղից մեկնել ճանապարհորդության: Այս ճանապարհորդությունների ժամանակ հյուրերին առաջարկում են մի շարք միջոցառումներ՝ նրանք կարող են զբաղվել դայվինգով, լողալով և այլն: Նրանց հնարավորություն կընձեռնվի այցելել ԱՄՆ-ի, Իսպանիայի, Անգլիայի, Պորտուգալիայի խոշոր քաղաքներ, որտեղ նավը կանգ է առնում:

Այսօր Տրանսատլանտյան ճանապարհորդությունները պոպուլյար են, ինչպես երբեք, և իդեալական տարբերակ են նրանց համար, ովքեր ցանկանում են մեկուսանալ, և ուղղակի հանգստանալ նավի ռոմանտիկ ու շքեղ միջավայրում և վայելել Ատլանտյան օվկիանոսի ողջ հզորությունը: