Star Clippers

Star Clippers -  ծովային ընկերություն, որը կազմակերպում է ճանապարհորդություն 19-րդ դարի լավագույն ավանդույթներով:
Ընկերության պատմությունը սկսվեց 1991թ-ին, երկու՝ Star Clipper և Star Flyer նավերի շինարարությունից, իսկ 1999 թ-ին ընկերությունը համալրվեց ևս մեկ նավով՝ Royal Clipper:  Դրանք համալրված են տեխնիկայի ժամանակակից սարքավորումներով և ներկայացնում են 19-րդ դարի ամենաշքեղ առագաստանավերը:
Անտիկ ռոմանտիկ միջավայրի համադրությունը սպիտակ առագաստների հետ, ինչպես նաև ժամանակակից հարմարավետությունը գտել են իրենց երկրպագուներին:
Հյուրերը մնում են ռետռո ոճով նախագծված շքեղ նավախցերում, վայելում են նրբահամ ճաշատեսակներ, թեթև նախուտեստներ, իսկ բարերում՝ կոկտեյլներ: Արևոտ տախտակամածի վրա տեղակայված են լողավազանը և շեզլոնգները, իսկ Royal Clipper նավի վրա՝ ֆիտնես կենտրոնը, սպա սրահը, ինչպես նաև ջրային սպորտով զբաղվելու համար նախատեսված հատուկ հարթակ:
Թվում է՝ թևերի վրա են թռչում առագաստանավերը, ուղղելով առագաստները և հստակ մանևրելով քամուց՝ հասնելով մինչև դժվարահասանելի վայրեր: Դա թույլ է տալիս կազմել եզակի երթուղիներ Եվրոպայով, Կանարյան կղզիներով, Կարիբյան ծովով, Պանամյան նեղուցով և Ասիայով:

Royal Clipper
Royal Clipper
Star Clipper
Star Clipper
Star Flyer
Star Flyer