Sea Cloud Cruises

Sea Cloud Cruises – ծովային ընկերություն, որը իրականացնում է ճանապարհորդույթուն շքեղ և պատմական առագաստանավերով:
Այս ճանապարհորդությունը իսկական ռոմանտիկների համար է՝ կազմակերպած անցյալ դարաշրջանների լավագույն ավադույթներով: Sea Cloud Cruises ընկերության նավերի վրա հյուրերեը վայելում են նավասենյակների և հասարակական վայրերի նրբագեղությունը, ընդարձակ ու արևոտ տախտակամածը, ինչպես նաև գլխավերևի ճերմակափայլ առագաստները:   
Ընկերության առաջատարը հրաշագեղ Sea Cloud-ն է՝ ստեղծված 1931 թ-ին, և իր ժամանակակից նույնանման նավը` Sea Cloud II: Հյուրերի թիվը չի գերազանցում 100-ը, որը թույլ  է տալիս ապահովել անթերի հյուրասիրություն և առանձնահատուկ մթնոլորտ:
Բացօթյա տախտակամածի վրա հյուրերին դիմավորում են հիմնական ռեստորանը և բարը՝ կոկտեյլների և նախուտեստների լայն տեսականիով: Sea Cloud պատմական առագաստանավը ունի հանգիստը կազմակերպելու համար հատուկ գոտի՝ Blue Lagoon, ժամանակակից  Sea Cloud II համալրված է ֆիտնես կենտրոնով, սաունայով, բուտիկով, երաժշտություն սենյակով և բաց ծովում սպորտով զբաղվելու համար նախատեսված հատուկ հարթակով:
Sea Cloud Cruises ընկերության երթուղին ընդգրկում է ամենահայտնի ուղղությունները՝ Եվրոպա, Կանարյան կղզիներ, Կարիբյան ավազան և Տրանսատլանտիկա:
Իսկ շքեղ գետային River Cloud նավը կազմակերպում է  ռետռո ոճով ճանապարհորդություն Եվրոպայի գետերով:

Sea Cloud
Sea Cloud
Sea Cloud II
Sea Cloud II