Реки России

Ռուսաստանի գետերը

Ռուսաստանը ունի յուրահատուկ մշակութային հարստություն եւ զարմանալի բնական գեղեցկություն: Պատմական ժառանգության պահպանողները և ժամանակակից կյանքի ջատագողերն են երկու փայլուն մայրաքաղաքները՝ Մոսկվան և Սանկտ – Պետերբուրգը, իսկ շրջանի ոչ մեծ քաղաքները հիացնում են իրենց անցյալի ոգով և հավերժական կյանքով:

Այդ ամենը միաձուլում են հազարավոր ծովային երթուղիներ, որոնք անցնում են Ռուսաստանի գետերով՝ Վոլգա, Կովժա, Վիտեգրա, Սվիրի, Նեվա, և դրանց միջև ընկած լճերով՝ Օնեժյան, Լադոժյան և այլն: Լայնածավալ երթուղային ցանցը ներառում է գեղատեսիլ քաղաքներ ու գյուղեր՝ հրաշալի մայրաքաղաքներ, օրիգինալ քաղաքներ՝ Ուգլիչ, Յարոսլավլ, Գորիցի, Միշկին, Ռիբինսկ, կղզի-թանգարաններ՝ Վալաամ և Կիժի, ուշագրավ ավանդական գյուղ՝ Մանդրոգի և այլն:

Այն կարող է լինել շարունակելի ճանապարհորդություն Մոսկվայից դեպի Սանկտ-Պետերբուրգ՝ բազմաթիվ նավահանգիստներով կամ հանգստյան օրերի կարճ երթուղի:

Ձեր առջև Ռուսաստանի գետերով ճանապարհորդությունը կբացի երկրի բոլոր հարստությունները, անցյալ դարերի ճարտարապետությունը՝ գեղեցիկ, էլեգանտ առևտրականների տներով, եկեղեցիների ոսկեղօծ գմբեթներով և հրաշալի ժամանակակից հուշարձաններով: Դուք կատարում եք սիմվոլիկ ճանապարհորդություն անցյալ դարեր դեպի մշակութային սկզբնաղբյուր, կայցելեք կոլորիտային, գեղատեսիլ գյուղը՝ Մանդրոգի, կմասնակցեք ժողովրդական ծիսակատարություններին և կսովորեք ավանդական արհեստների հիմունքները, կհանգստանաք դարավոր վանքների լռության ներքո, կհիանաք քաղաքների հին շինություններով և 16-19-րդ դարերի պատմական հուշարձաններով: Միացեք բուռն մայրաքաղաքային կյանքին և ականատես կդառնաք վաճառական Մոսկվայի և ազնվական Սանկտ-Պետերբուրգի հավերժական պայքարի: