Реки Европы

Ճանապարհորդություն Եվրոպայի գետերով

Յուրահատուկ ճանապարհորդություն՝ ընկղմվելով պատմության, և Եվրոպական երկրների ժամանակակից ավանդույթների գիրկը: Հենց գետերի ափերին են ձևավորվել առաջին գյուղերը, պահպանելով ոչ պակաս հին գանձեր մինչև մեր օրերը, ինչպես նաև ազգային ինքնությունը: Ճանապարհորդությունները կատարվում են Ռեյն, Մայն, Մոզել, Դունայ, Էլբա, Սենա, Գվադալկվիվիր և Դորու գետերով:

Ճանապարհորդությունները Ռեյնով, Մայնով, Մոզելով ներառում են Շվեյցարիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները և Լիխտենշտեյնը: Դուք կկարողանաք այցելել Արեւմտյան Եվրոպայի ամենավառ մշակութային կենտրոնները՝ նեղ փողոցների լաբիրինթոսներով, միջնադարյան ամրոցներով եւ շքեղ տաճարներով: Գետերը մտնում են հայտնի գինիների տարածաշրջան, ճանապարհորդները ունեն բացառիկ հնարավորություն ճաշակելու և գնահատելու տեղական խմիչքների համի ամբողջ հարստությունը:

Դունայ – Կենտրոնական և Հարավային Եվրոպայի գլխավոր ջրային զարկերակը անցնում է Գերմանիայի, Սլովակիայի, Խորվատիայի, Սերբիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, և Ուկրաինայի տարածքներով: Դունայի խոշոր ափերը կուտակել են հզոր Եվրոպական մշակույթի ամբողջ հարստությունը՝ միջնադարյան հեքիաթային գեղեցկությունը, անկրկնելի Բալկանյան կոլորիտը և փառահեղ գինեգործական ավանդույթները:

Սենան կներկայացնի Ֆրանսիական շրջանների հմայքը, Բուրգունդիայի կոլորիտը, Նորմանդիայի նրբությունը և կեզրափակի փայլուն Փարիզի այցելությամբ:
Իսկ Էլբան թույլ կտա կենտրոնանալ Գերմանիայի և Չեխիայի մշակույթի վրա, Դուք կայցելեք Համբուրգ, Դրեզդեն, Բեռլին, Պրահա և բազմաթիվ քաղաքներ:
Գվադալկվիվիրը կբացահայտի Իսպանիայի բնական արժեքները: Իսկ Դորուն կներկայացնի իսպանական և պորտուգալական մշակույթների միաձուլումը, Պորտուն և պայծառ Սեվիլիան կթողնեն անմոռանալի ազդեցություն: