Реки Азии

Ասիայի գետերը

Աշխարհի ամենաերկար և ջրառատ գետերը: Հին ժամանակներից դրանք ծառայել են որպես հաղորդակցության միջոց ափերին սփռված բազմաթիվ գյուղերի միջև: Եվ ծառայել են որպես սնուցող միջավայր անկրկնելի ասիական մշակույթի համար: Ասիայի գետերով ճանապարհորդությունը թույլ է տալիս տեսնել տարածաշրջանը իր ամբողջ հմայքով, ծանոթանալ պատմական և ժամանակակից կյանքի հետ, այցելել տպավորիչ եկեղեցիներ, հզոր ամրոցներ, հմայիչ գյուղերը՝ խորասուզվելով էկզոտիկ և հեքիաթային մթնոլորտում:

Չինաստանի բարձր լեռների ու կանաչ բլուրների միջից հոսում է Յանցզին, Եվրասիայի ամենախոշոր գետը: Դրա հիմնական գեղեցկությունը Երեք կիրճերի թաղամասն է, որտեղ ծնունդ է առել Հարավային Չինաստանի մշակույթը: Այստեղ խորամանկ գետը ցույց է տալիս իր բարդ բնավորությունը, մեկ լայնանում է, մեկ նեղանում, ոչ ավել քան 80 մետր  Ցույտանի կիրճում: Երկրորդ՝ կոչվում է Կախարդված, հմայում է իր բարձր ժայռերով, որոնք հասնում են 900 մետրի, իսկ երրորդը՝ Սիլին, որը բոլորից երկարն է:

Իսկ Մեկոնգով ճանապարհորդությունը թույլ է տալիս այցելել բազմաթիվ ասիական քաղաքներ՝ Լաոս, Թայլանդ, Վիետնամ և Կամբոջա: Դելտա գետը ամենախիտ բնակեցվածներից մեկն է, հազարավոր կղզիներում կան կոլորիտային վիետնամական գյուղեր: Սա փողոցների, գյուղերի և ավանդական շուկաների իսկական լաբիրինթոս է խիտ ջունգլիներում: Ոչ պակաս պայծառ տպավորություն է թողնում Լաուսի և Կամբոջայի մշակույթը, իսկ հայտնի զբոսաշրջային ուղղություններից հեռու մնացած Թայլանդը կզարմացնի նոր և չբացահայտված տպավորություններով:  

Ուշադրության է արժանի նաև Մյանմիի գանձը – Իրիվանդի գետը, որը հոսում է քաղաքի հյուսիսից դեպի հարավ: Այն համարվում է թագավորության հիմնական բաղկացուցիչ մասը և կյանքի աղբյուր՝ մշակույթի համար: Մյանմիի համար բազմաթիվ հիշարժան իրադարձություններ են կապված այս գետի հետ: Իսկ տեղի միջավայրի բազմազանությունը իսկապես տպավորիչ է, Իրիվանդիի ջրերում ապրում են էնդեմիկ տեսակի դելֆիններ:

Ասիայի գետերով ճանապարհորդելը իսկապես յուրահատուկ է, դրանք կատարվում են ժամանակակից նավերով, իսկ հյուրերի թիվը չի գերազանցում 30-40 հոգին: Այս տարածաշրջանով ճանապարհորդելու համար լավագույն ժամանակահատվածն է սեպտեմբերից նոյեմբեր և ապրիլ, մայիս ամիսներին: Այդ ժամանակ Ասիայում տիրում է հանգիստ, հաճելի եղանակ առանց տապի և հորդառատ անձրևների: