Պարսից ծոց և Կարմիր ծով

Պարսից ծոց և Կարմիր ծով – տարածաշրջան, որը առանձնանում է իր արտասովոր բնությամբ և վառ մշակութային ժառանգությամբ: Տարածաշրջանի մեջ մտնում են Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Օմանը և Հնդկաստանը:

Տարածաշրջանը թույլ է տալիս այցելել մի քանի երկիր, վայելել մշակույթների միաձուլումը, ծանոթանալ հարուստ պատմության հետ, զգալ ժամանակակից կյանքի ռիթմը, ծանոթանալ ժողովրդական սովորույթների սկզբնաղբյուրների հետ և տեսնել գեղեցիկ անդրծովյան կյանքը:  

Գործնականորեն բոլոր ճանապարհորդությունները ընդգրկում են Միացյալ Արաբական Էմիրությունները: Հարուստ երկիրը հայտնի է ժամանակակից շքեղությամբ, հրաշալի կրոնական հուշարձաններով և բնության պահպանմամբ: Նորաձև բիզնես կենտրոնները գոյակցում են լայնամասշտաբ մզկիթների հետ, իսկ ափերին տեղակայված են հրաշալի կահավորված դայվինգի կենտրոնները: 

Օմանը կդիմավորի անցյալի գեղեցկությամբ, ավանդական շուկաներով և հին ավերակներով՝ անապատի տեսարաններով և ծաղկող օազիզներով: Եգիպտոսը կհրապուրի ավազների մեջ կորած բուրգերի գաղտնիությամբ, հրաշագեղ ծովափերով: Հորդանանը կհրավիրի Պետրի հին ամրոց և Վադի-Ռումի անապատ: Ճանապարհորդության գլխավոր համեմունքը կդառնա Սուեզյան նեղուցը, աշխարհի ամենամեծ տեխնածին ջրային ավազանը:    

Ընտրեք և ամրագրեք ճանապարհորդություն Պարսից ծոցով և Կարմիր ծովով «ՎԻՊ ՔՌՈՒԻԶ ԱՐՄԵՆԻԱ» միջոցով:
•    Մենք ունենք առաջարկների լայնածավալ բազա ստանդարտ, պրեմիում և լյուքս կարգի առաջատար ծովային ընկերություններից
•    Գների լայն ընտրությունը հնարավորություն է տալիս ընտրել Ձեր հնարավորություններին համապատասխան ճանապարհորդություն
•    Ամբողջ աշխարհում կապի առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել ինդիվիդուալ էքսկուրսիաներ աշխարհի ցանկացած կետում: