Paul Gauguin Cruises

Paul Gauguin Cruises – լյուքս կարգի ծովային ընկերություն, որը կազմակերպում է էկզոտիկ կղզիներով ռոմանտիկ ճանապարհորդություններ հատուկ մեղմ ու հանգստացնող միջավայրում:
Paul Gauguin Cruises պատմությունը սկսվել է 2009 թվականից նույնանուն նավի ձեռքբերման պահից: Այն 5 աստղանի ոչ մեծ նավ էր, որը ստեղծվել էր ապահովվելու էլիտ ակումբի մթնոլորտում առանց շտապելու հանգիստ: Նավի հյուրերը վայելում էին նավախցերում իրենց տեղակայման հիանալի հնարավորությունները, նրբահամ խոհանոցը, բավականաչափ հարուստ մշակութային ծրագրերը և սպասարկման անթերի մակարդակը:
2011 թվականից սկսած Paul Gauguin ընկերության միակ նավին միացավ շքեղ մեգաառագաստանավ Тere Moana անվանումով. Դա էկսկլյուզիվ ծովային նավ էր՝ հաշվարկված ընդամենը 90 զբոսաշրջիկի համար: Tere Moana ստեղծված էր մասնավոր շքեղ հանգստի համար, իսկ կոհարարական հատուկ հաստատությունները այդ միջավայրին տալիս էին հաճելի փայլ:
Paul Gauguin Cruises նախընտրում են ապահովված մարդիկ, որոնք ուների անթերի ճաշակ, նորապսակներ և փորձառու սիրահար զույգեր: Ընկերության սերվիսը ներառում է անհատական մակարդակի դասական սպասարկում, իսկ որոշ դեպքերում էլ կրուիզից առաջ կամ հետո հյուրանոցային համարի սպասարկում,սիմվոլիկ ամուսնության կազմակերպում, կամ ամուսնական երդման արարողություն:
Իրենց ոչ մեծ չափերով նավերը թույլ են տալիս ընկերությանը կազմել էքսկլյուզիվ երթուղիներ, որոնք հնարավորություն ունեն մուտք գործել ոչ մեծ նավահանգիստներ, ,այդ թվում նաև ընկերությանը պատկանող 2 շքեղ կղզիներ՝ պահպանելով տվյալ տարածաշրջանի կոլորիտը: Երթուղիների ցանցը ներառում է իր մեջ Ֆրանսիական Պոլենեզիան, Միջերկրական ծովը, Կարիբյան ավազանը, Լատինական Ամերիկյան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Տրանսատլանտիկան:

Paul Gauguin
Paul Gauguin