Նավի վրա

Ինչով զբաղվել նավի վրա

Ինչով զբաղվել նավի վրա՞: Հավատացեք, դրա հետ կապված դուք դժվարություններ չեք ունենա: Միակ խնդրի առաջ, որ դուք կկանգնեք ինչպես ընտրել իրադարձությունները, եթե ուզում եք միաժամանակ գտնվել մի քանի վայրերում:

Ամեն երեկո, ձեր նավասենյակ կբերեն հաջորդ օրվա ծրագիրը:  Այստեղ դուք կգտնեք կարևոր ինֆորմացիա՝եղանակի տեսություն, նավահանգստում նավի կայանման ժամանակը, ռեստորանների աշխատանքային ժամերը, խանութների հատուկ առաջարկների ցանկը, ինչպես նաև ժամանցային ծրագրերի ժամանակացույցը: Իհարկե նշված միջոցառումները կախված են ծովային ընկերություններից, բայց սովորաբար դրանք բինգոյի կամ լոտոյի խաղերն են (բաց մի թողեք ոչ մի դեպքում, քանի որ դուէ կարող եք շահել հաջորդ ուղևորությունը), խոհարարական մաստեր կլասերը, պարի դասընթացները, գինիների կամ գարեջրի համտեսումը, հաջորդ նավահանգիստների մասին դասախոսություններ, բորսայում խաղերը, սպորտային մրցումները, ինչպես նաև երեկոյան շոուները և բաց տախտակամածի վրա բարերի երաժշտությունը:

Երեկոյան շոու ծրագրերին հատուկ ուշադրություն է դարձվում:Երգողներն ու պարողները, որոնք միշտ գտնվում են նավի վրա, ինչպես նաև հրավիրված տեղի կատարողները ձեզ կզվարճացնեն ամեն երեկո: Մյուզիքլները, շքեղ կոստյումներով Լաս Վեգասի ոճով շոուները, պարային համարները, ինչպես նաև աճպարաները և ակրոբատները հանդես են գալիս իրական բեմի վրա: Ներկայացումները սովորաբար կրկնվում են 2 անգամ երեկոյի ընթացքում, որպեսզի բոլոր հյուրերը հնարավորություն ունենան դիտել այն, և այս բոլորը միանգամայն անվճար!

Նավերի ժամանցային ինֆրակառուցվածքը տարբերվում է մեկը մյուսից, սակայն համարյա բոլոր նավերի վրա դուք կարող եք ներկա լինել այդպիսի ներկայացումների:

Նկարները  փորձում են ֆիքսել հնարավորինս շատ պատմական պահեր կրուիզի ընթացքում: Առաջին օրը նավ բարձրանալ, վերջին օրը նավից դուրս գալ, էլէգանտ նկարներ ռեստորաններում ընթրիքի ժամանակ, ինչպես նաև կրուիզի հատուկ պահերը – այդ ամենը կնկարվի ձեր իսկ ցանկությամբ: Նկարները տեղադրվում են  ֆոտո-գալերեայում, որտեղից կարող եք ընտրել այն նկարը որը ցանկանում եք ձեռք բերել:

Դուք կարող եք ձեր բախտը փորձել խաղասրահում՝ բլեկջեկում, պոկերում, կամ մնացած ապարատների վրա:Եթե դուք փորձ չունեք այս ոլորտում, որոշ ծովային ընկերություններ առաջարկում են անվճար դասեր: Տեղի օրեքները արգելում են խաղասրահում խաղալ, երբ նավերը կանգնած են նավահանգիստներում և խաղալ են թույլատրում 18-ից բարձր տարեկան անձանց:

Ցանկանում եք հանգիստ երեկո անցկացնել հարմարավետ միջավայրում՞ 

Նավի վրա բազմաթիվ բարեր բաց են ձեզ համար: Վերցրեք ձեր սիրելի խմիչքը կամ փորձեք ինչ-որ նոր բան կոկտեյլներից և վայելեք դյութիչ տեսարանները կամ կենդանի երաժշտությունը:

Բաց տախտակամածի վրա երաժիշտները նվագում են հայտնի մեղեդիներ,ջազ, բլյուզ, ինչպես նաև դասական երաժշտություններ

Իսկ ամենափոքր ուղևորները՞ Նրանց համար աշխատում է մանկական ակումբները (ստանդարտ կարգի նավերի վրա, ինչպես նաև լյուքս կարգի որոշ ընկերությունների վրա), երեխաներին առաջարկվում է խաղալ բինգո, նկարել, կամ ստեղծագործել, մասնակցել հատուկ երեկույթներին և շատ ու շատ այլ բաների: