MSC Cruises

MSC Cruises – ստանդարտ կարգի ծովային ընկերություն, որը կազմակերպում է ճանապարհորդություններ իտալական կրքով:

MSC Cruises – հանդիսանում է  խոշորագույին ծովային բեռնափոխադրող Mediterranian Shipping Company ընկերության մասնաճյուղը: Ծովային նավարկության մեջ մեծագույն փորձը տվեց իր արդյունքները և 1988 թվականին, նավարկության շուկան լավ ուսումնասիրելով թողարկեց մի քանի հարմարավեր ուղևորափոխադրող նավեր: Իսկ 2004 թվականից MSC Cruises ընկերությունը ընդլայնեց իր ազդեցությունը լրացնելով իր նավակազմը ժամանակակից մեգալայներներով, որը թույլ տվեց գրավել իր ուրույն տեղը համաշխարհային շուկայում:

MSC Cruises ճամփորդությունները  ողողված են արևային Իտալիայի ոգով: Նավի տախտակամածի վրա հյուրերին սպասվում են միջերկրական ծովի խոհանոցը ներկայացնող հյուրընկալ հաստատություններ հագեցված մշակութային ծրագրերով, մեծերի և փոքրերի համար զվարճանքերի գոտիներով: Վերջին սերնդի նավերը կահավորված են նաև  4D – կինոթատրոններով, Ֆորմուլա 1-ի գոտիներով և գրավիչ վիդեոխաղերի սրահներով: 
 

MSC Cruises ընկերության յուրաքանչյուր ճանապարհորդություն ուղեկցվում է մի շարք միջոցառումներով իտալական խոհանոցի մաստեր կլասերով, գինու համտեսումներով և երթուղու մեջ մտնող երկրների մասին ճանաչողական դասախոսություններով: Ընկերությունը կազմակերպում է նաև թեմատիկ միջոցառումներ, գինու, լատինաամերիկյան պարերի, յուրաքանչյուր շրջանի մշակույթի և այլնի մասին: Հարկ է նշել, որ բոլոր միջոցառումները անգլերեն լեզվով են:

MSC Cruises երթուղիները գրավում են բոլոր հայտնի ուղղությունները: Միջերկրական ծով, Ատլանտյան օվկիանոս, Կարիբյան ավազան, Կարմիր ծով և Պարսից ծոց, Աֆրիկա և Հնդկական օվկիանոս: Կազմակերպվում են նաև շուրջերկրյա ճանապարհորդություններ:  MSC Cruises ընկերության կազմում են 12 տարբեր նավեՙր հարմարավետից մինչև վերջին սերնդի գերժամանակակից նավեր:


MSC Grandiosa
MSC Grandiosa
MSC Bellissima
MSC Bellissima
MSC Seaview
MSC Seaview
MSC Seaside
MSC Seaside
MSC Meraviglia
MSC Meraviglia
MSC Preziosa
MSC Preziosa
MSC Opera
MSC Opera
MSC Lirica
MSC Lirica
MSC Armonia
MSC Armonia
MSC Sinfonia
MSC Sinfonia
MSC Divina
MSC Divina
MSC Musica
MSC Musica
MSC Orchestra
MSC Orchestra
MSC Poesia
MSC Poesia
MSC Fantasia
MSC Fantasia
MSC Splendida
MSC Splendida
MSC Magnifica
MSC Magnifica