Кругосветное путешествие

Շուրջերկրյա ճանապարհորդություններ – Սրանք կուիզներ են, որոնք հասնում են տարբեր մայրցամաքների ափեր կամ կատարում են էկզոտիկ երթուղիներ: Իսկ ամենակարևորը սրանք յուրաքանչյուրի նվիրական երազանքն է, ով սիրում է ճամփորդել հեռավոր երկրներով:

Որպես կանոն, ծովային ընկերությունները շուրջերկրյա ճանապարհորդությունները բաժանում են մի քանի առանձին սեգմենտների և իրենց հյուրերին են առաջարկում ընտրել դրանցից մեկը կամ միաժամանակ մի քանիսը:
 
Շքեղ նավերի վրա օվկիանոսներով և մայրցամաքներով ճանապարհորդելը կընձեռնի հնարավորություն տեսնել երկրագնդի վրա կյանքի յուրատարատեսակ կողմերը, հետևել տպավորիչ բնության տեսարանների հերթափոխը, քաղաքներ, մշակույթներ և այլն: Ակլասկայի ձյունասպիտակ գագաթներից մինչև էկզոտիկ Ասիա և շոգ Ամերիկա:

Դուք կունենաք տպավորիչ ճանապարհորդություն տարածությունների և ժամանակի և մշակույթի միջով: Ասիայի կոլորիտային գույները կվերափոխվեն տրոպիկաների էկզոտիկայով և Անտարկտիկայի գեզեցիկ տեսարաններով: Ընդ որում դուք ազատված կլինեք հոգնեցուցիչ տեղափոխություններից: Դա հնարավոր է միայն շուրջերկրյա ճանապարհորդությունների ժամանակ:

Աշխարհի շուրջը հարմարավետ պայմաններում:

Նավերը, որոնք կատարում են շուրջերկրյա ճանապարհորդություններ, կահավորված են գերժամանակակից հարմարություններով, դրանք 5 աստղանի լողացող նավեր են շատ հարմարավետ նավախցերով, մի շարք գաստրոնոմիկ և ժամանցային հաստատություններով: Ժամանակը ծովում անցկացվում է զվարճալի և ճանաչողական ծրագրերով՝ շոու և թատերական ներկայացումներով, դիսկո երեկույթներով, խոհարարակն մաստեր կլասերով, գինիների համտեսումներով, մանկական աղմկոտ տոներով: Դա կլինի ձեր իրական հեքիաթը, որտեղ դուք սիրով կցանկանաք վերադառնալ: