Հուշաթերթիկ ճանապարհորդների համար

Հուշաթերթիկ ճանապարհորդների համար

Նախքան ճամփորդության մեկնելը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր հուշաթերթիկի հետ: Այն հիմնականում օգտակար կլինի նրանց համար, ովքեր առաջին անգամն են մեկնում հանրապետությունից դուրս, իսկ փորձառու վարորդների համար ավելորդ չի լինի:

Ընդհանուր ինֆորմացիա

·         Միջազգային թռիչքների ժամանակ օդանավակայան պետք է ժամանել թռիչքից 2 ժամ առաջ:

·  Օտարերկրյա պետությունների բոլոր մաքսային ծառայությունները արգելում են երկրից դուրս բերել արվեստի թանկարժեք ստեղծագործություններ: Գոյություն ունեն հնաոճ իրերի համար նախատեսված խիստ կանոններ: Նախքան այդպիսի իր ձեռք բերելը, հարկավոր է տեղեկանալ ներկա պահին գործող մաքսային կանոններին: Որոշ երկրների մաքսային ծառայություններում կան որոշակի սահմանափակումներ՝ կապված ազգային արժույթը արտահանելու հետ: Եթե Դուք մտադիր եք արժույթ արտահանել, ճշտեք սահմանում, թե կան արդյոք այդ պահին սահմանափակումներ: 

·         Հիմնականում բոլոր մաքսային ծառայությունները սահմանափակում են մթերքի, խմիչքի և ծխախոտի արտահանումը: Խնդրում ենք զերծ մնալ վերը թվարկված իրերի արտահանումից, եթե ծանոթ չեք արտահանման կանոններին:

·         Որպես կանոն, խոշոր գումարի թանկարժեք իրերի և ապրանքների արտահանման համար պետք է վճարել: Եթե Դուք բացի Ձեր անձնական օգտագործման իրերից սահմանը անցկացնում եք իրեր՝ առևտրային նպատակով, ճշտեք գործող մաքսային վճարների մասին: 

·         Հիմնականում աշխարհի բոլոր երկրներում ընդունված է ավելացված արժեքի  հետ վերադարձը: Եթե ձեռք եք բերել ապրանք և ցանկանում եք հետ վերադարձնել ավելացված արժեքի հարկը, պատրաստ եղեք այն բանին, որ Ձեզ կխնդրեն ներկայացնել դուրս գրված չեկերը և հաշիվները, որտեղ նշված է ձեռք բերողի անձնագրային տվյալները, ինչպես նաև փաթեթավորված ապրանքը: Որպես կանոն, հարկը վերադարձվում է օդանավակայանի հատուկ բաժնում՝ նախքան սահմանային վերահոսկողություն անցնելը: Ուշադի՛ր եղեք: Որպես կանոն, հարկի հետ վերադարձի համար գոյություն ունի սահմանված հատուկ մինիմալ արժեք, եթե ապրանքը գնված է ցածր գնով, ապա հարկը հետ չի վերադարձվում: Գումարի մեծության մասին կտեղեկանաք հաշիվը ձևակերպելու ժամանակ:    

 

Ռիսկային գործոնները

·      Ընտրելով տուրիստական ճանապարհորդություն՝ հիշեք, որ միշտ պետք է հաշվի առնել տարվա եղանակը և կլիմայական պայմանները, որտեղ պատրաստվում եք հանգստանալ: Երկար ժամանակ արևի տակ մնալը առանց գլխարկի կարող է ոչ միայն վնասակար լինել, այլև վտանգավոր: Լինելով դրսում, երբ արևը իր գագաթնակետին է, ընդհանրապես անցանկալի է: Հիշեք, որ արևայրուքները և ջերմային կաթվածները ապահովագրական պատահարներ չեն: Օգտագործեք արևից պաշտպանիչ քսուքներ:

·         Եթե ունեք սրտի խնդիրներ կամ բարձր ճնշում, ընտրեք ավելի քիչ տաք երկրներ և ավելի մեղմ եղանակ:

·         Հաշվի առեք, որ Ձեր ապահովագրությունը տարածվում է միայն հանկարծակի խնդիրների վրա, որոնք խրոնիկ բնույթ չեն կրում: Եթե տեղի է ունենում հիվանդության սրացում, ապա բժշկական ապահովագրությունը ոչնչով օգնել չի կարող: Արտասահմանում բուժման ծախսերը պետք է կատարեք ինքներդ: Ուշադիր կարդացեք ապահովագրական կանոնները: Ընտրեք այնպիսի հյուրանոցներ, որոնք ունեն օդակարգավորիչներ, դա կդարձնի Ձեր հանգիստը արևոտ երկրներում ավելի հարմարավետ և անվտանգ:

·         Արտասահման գնալուց հիշեք տերորիստական ակտերի մասին: Պահպանեք Ձեր իսկ անվտանգության կանոնները

·         Խնդրում ենք հետևեք Ձեր ծախսերին, միևնույն ժամանակ համոզվեք, որ բացի բանկային քարտերից ունեք նաև բավարար քանակի կանխիկ գումար: Ոչ բոլոր երկրներում են բանկոմատներ

·         Հեռախոսային խոսակցությունները, որոնք կատարել եք նավախցիկից, պետք է վճարեք ճամփորդության վերջին օրը, այնպես, ինչպես մինի բառի խմիչքների համար (որոշ ծովային ընկերություններում մինի բառի խմիչքները ներառված են արժեքի մեջ)

·         Եթե պետք է շուտ արթնանաք, նախապես զգուշացրեք ընդունարանում և նրանք կարթնացնեն Ձեզ

·         Ուշադրություն դարձրեք, որ լողավազանում լողանալու համար ոչ թույլատրելի ժամին, կտուգանվեք

·          Հիշե՛ք, որ լողավազանի և ջակուզիի ջուրը բավարար քանակությամբ մշակվում է քիմիական նյութերով, որը ապահովում է ջրի ախտահանումը, սակայն կարող է վնաս հասցնել Ձեր լողազգեստին

·         Ուշադրություն դարձրեք այն բանին, որ հյուրանոցներում Ձեր ընտրած նախաճաշը կարող է լինել տարբեր, օրինակ՝ կոնտինենտալ խորտիկներ՝ առանց տաք ուտեստների, շվեդական սեղան՝ տաք ուտեստներով, բայց այս դեպքում տաք ուտեստները պետք է նախապես պատվիրել առաջարված տարբերակներից: Հիշե՛ք, որ այս տարբերակում խմիչքները վճարովի են: Պատրաստ եղեք այն բանին, որ այս դեպքում նախաճաշը կարող է ավելի թանկ լինել, քան ռեստորանում սնվելը: Ընթրիք «ճաշացանկով»՝ ալտերնատիվ ճաշացանկ՝ 3 ուտեստով (խմիչքները վճարովի են), ճաշացանկից ամենասիրելի 3 ուտեստը, բացի թանկարժեք ծովամթերքներից (ինչպես նաև որոշ երկրներում բացի մսեղենից), ամերիկյան նախաճաշ՝ սառը խորտիկների, տաք ուտեստների և դեսերտի լայն տեսականիով (հաճախ այս տեսակի նախաճաշը վճարովի է)

·         Հիշե՛ք, որ արժույթը ավելի լավ է փոխարկել ոչ թե հյուրանոցում, կամ նավում (ցածր է փոխանակման կուրսը), այլ բանկում: Անպայման վերցրեք չեկը: Այն կարող է պետք գալ Ձեզ սահմանում հետ փոխելու ժամանակ:

·         Ռեստորանում ճաշատեսակ պատվիրելու ժամանակ, հիշե՛ք, որ անծանոթ ճաշատեսակները կարող են լինեն յուղոտ, կծու, այն ժամանակ, երբ Դուք կարող եք ցանկացած ռեստորանում պատվիրել եվրոպական ճաշատեսակ, որը հաստատ չի փչացնի Ձեր ինքնազգացողությունը:

·         Այցելելով սուպերմարկետներ՝ մի՛ մոռացեք օգտվել զամբյուղից (եթե կան, ներդրված գումարը հետ վերցրեք զամբյուղը հանձնելուց):

·         Հիշե՛ք, որ բարում մի գավաթ սուրճը ավելի մատչելի է, քան պատվիրել մատուցողի մոտ:

·         Թեյավճար թողելիս՝ մի մոռացեք, որ այն կարող է ներառված լինել գնի մեջ (հաշվի մեջ նայեք "service charge"): Եթե այն ներառված չէ, որպես կանոն, կազմում է ընդհանուր հաշվի գումարի 10%-ը:

·         Օգտվեք տաքսիներից, խուսափեք անհատ փոխադրողներից:

·  Հյուրանոցներում և նավի վրա չի թույլատրվում օգտագործել տաքացնող սարքավորումներ: Պահեք Ձեզ մոտ եվրոպական ստանդարտներին համապատասխան սարքավորումներ: Լվացքը, քիմ.մաքրումը, արդուկը կարող եք տալ մաքրուղին: Այս ծառայությունները վճարովի են:

·         Որոշ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, չթույլատրելի վայրերում ծխելու համար նախատեսված են տուգանքներ: Ուշադրություն դարձրեք ծխելն արգելող նշաններին: Ռեստորաններում ծխողների համար  նախատեսված են առանձին սեղաններ, իսկ որոշ ռեստորաններում ծխելը ընդհանրապես արգելված է:

Անձնական ապահովության կանոններ

·         Պահեք Ձեր գումարը և թանկարժեք իրերը նավախցիկի պահոցում, մի՛ պահեք թանկարժեք իրեր ուղեբեռում, հատկապես, այնտեղ, որոնք լավ չեն փակվում:

·         Ձեր անձնագիրը կամ կրկնօրինակը պահեք Ձեզ մոտ, սակայն հիշեք, որ փողոցներում կարող են լինել գրպանահատներ, ապահով պահեք դրանք:

·         Զգուշացեք քաղաքի տեսարժան վայրերում գտնվող գրպանահատներից: Եվ մի՛ տարվեք այն մտքով, որ գտնվում եք ապահով Եվրոպայում:

·         Հարգե՛ք այն երկրների սովորույթները, որտեղ գտնվում եք, հատկապես իսլամական երկրներում, պահպանեք հագուստի, ալկոհոլային խմիչքներ օգտագործելու էթիկան, թույլատրվում է օգտագործել միայն միջազգային հյուրանոցներում:

·         Փողոցներում պահպանեք մաքրություն, հիշե՛ք, որ կան երկրներ, որտեղ սահմանված են տուգանքներ՝ աղտոտելու համար:

·         Եթե մեքենա եք վարձակալում, հիշե՛ք, պետք է ունենաք միջազգային վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտ: Պետք է իմանաք տվյալ երկրի ճանապարհային կանոնները:

·         Շատ երկրներում ալկոհոլի առկայությունը արյան մեջ – 0% է: Մեքենայի վարձակալության ժամանակ ուշադրություն դարձրեք, որ այն ապահովագրված լինի: Վթարի ժամանակ Դուք եք պատասխանատու տվյալ երկրում գործող օրենսդրության համապատասխան:

·         Եթե Ձեզ կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը, ձեռքերը դրեք մեքենայի ղեկին, կանգնեք և սպասեք մինչև Ձեզ կմոտենան, այլապես, եթե դուրս գաք մեքենայից, դա կդիտարկվի որպես հարձակում ոստիկանի վրա:

·         Կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք ոստիկանների հետ:

·         Մեքենան պետք է կայանել վճարովի կայանատեղիներում, կամ հատուկ վայրերում: Հեծանիվները մի թողեք առանց հետևելու:

·         Եթե Ձեզ կասկածելի անձինք են մոտենում ու սկսում են անհանգստացնել կամ գումար մուրալ, ապա ավելի լավ է ուշադրություն չդարձնեք նրանց վրա և գնալ Ձեր ճանապարհով:

·         Պահե՛ք դրսի գրպանում 10 կամ 20$, որպեսզի ծայրահեղ դեպքում կարողանաք տալ հանցագործին, որ Ձեզ հանգիստ թողնի:

·         Աշխատե՛ք խուսափել ուշ երեկոյան կամ գիշերային ժամերին մետրոյով մենակ երթևեկելուց: Մի մնացեք մետրոյի վագոնում միայնակ, կամ կասկածելի անձանց հետ: Ծայրահեղ դեպքում նստեք առաջին վագոնում՝ վարորդին մոտ, և աշխատեք ուշադրություն չգրավել:

·         Աշխատե՛ք առանց անհրաժեշտության չկրել թանկարժեք իրեր և կանխիկ գումար, երեկոյան ժամերին խուսափեք այգում քայլելուց:

·         Եթե զգում եք, որ ինչ-որ մի վայրում Ձեզ վրա շատ ուշադրություն են դարձնում կամ թշնամաբար են մոտենում, աշխատեք շոտափույտ կերպով  և աննկատ հեռանալ

·         Լարված իրավիճակում մի՛ արեք կասկածելի շարժումներ, կամ մի տարեք ձեռքը դեպի ներսի գրպան: Շրջապատողներին կթվա, որ Դուք ատրճանակ եք հանում:

·         Ոչ մի բան մի՛ հարցրեք կասկածելի անձանց մետրոյում, կայարաններում, օդանավակայանում, հատկապես նրանց, ովքեր ձևացնում են օգնականներ: Ավելի լավ է դիմեք տեղեկատու կենտրոն, կամ ոստիկանին (ով պարտավոր է Ձեզ օգնել):

·         Մի՛ թողեք թանկարժեք իրերը առանց ուշադրության:

·         Մի՛ պահեք թանկարժեք իրերը տեսանելի վայրում, կարող են գողանալ

·         Մի՛ գնեք հուշանվերներ սև շուկայից: Մի՛ փախանակեք արտաժույթ փողոցում:

·          Զբոսանքի ժամանակ խուսափեք մութ ու անմարդաբնակ փողոցներից, դրանք վտանգավոր են:

·         Խուսափե՛ք փողոցային ակտիվ խաղերից, Ձեզ կարող են խաբել

·         Հիշե՛ք, որ փողոցում Ձեզ առաջարկված օգնության համար կարող են գումար պահանջել

·         Մի՛ ընդունեք նվերներ փողոցում անծանոթ մարդկանցից:

Բացի դրանից, ճամփորդությունից առաջ վերցրեք Ձեզ հետ առաջին օգնության պարագաներ, որի կօգնի Ձեզ թեթև հիվանդությունների ժամանակ, խնայեք Ձեր ժամանակը դեղորայք փնտրելիս:

Ձեզ հետ վերցրեք՝

·         Ցավազրկող դեղեր

·         Սրտանոթային դեղեր


ք. Երևան
Խորենացի 9/1 փող
Հեռախոս: (37460) 441- 441

© 2008-2015 VipCruise Armenia