Holland America Line

Holland America Line – ծովային ընկերություն, որը համադրում է պրեմիում կարգի բարձր ստանդարտները վառ զվարճանքների հետ:
Holland America Line-ի պատմությունը սկսվել է 1873 թվականին Հոլանդայից Ամերիկա տրանսատլանտյան երթուղիների կազմակերպումից: Եվ այդ օրվանից ընկերությունը սերտ կապ է պաշտպանում հոլանդական նավարկման ավանդույթների հետ՝ հրավիրելով իր նավերի կնքահայր դառնալ Նիդերլանդների թագավորներին:
Ընկերության կրուիզները համադրում են դարավոր փորձը կազմակերպման դասական և ամենաժամանակակից  մոտեցումների հետ: Holland America Line ընկերությունը ղեկավարում է միջին չափերի  հրաշալի նավեր, որոնք հաշվարկված են ոչ շատ քանակի զբոսաշրջիկների համար: Դա ապահովում է նավախցերում տուրիստների տեղակայման արժանապատիվ պայմաններ և հիասքանչ սպասարկում յուրաքանչյուր հյուրի համար: Հարկ է նշել, որ ընկերությունը միակն է, որ Մալազիայում ստեղծել է անձնակազմի ուսուցման սեփական կենտրոն:
Ընկերության յուրահատուկ ոճը զգացվում է ցանկացած մանրուքի մեջ: Հյուրերը ճամփորդում են թանկ նյութերից պատրաստված էլեգանտ իտերերի, բնական ծաղիկների և արվեստի գլուխգործոցների արժանապատիվ մթնոլորտում: Ռեստորանների սեղանների ձևավորված են բարձրակարգ տեքստիլով, իսկ ուտելիքը մատուցվում է նրբաճաշակ արծաթե սպասքով: Ճաշացանկը կազմված է ֆրանսիական շեֆ խոհարարների հեղինակային բազմաթիվ ճաշատեսակներից:
Holland America Line ընկերության ճանապարհորդությունների ժամանցային ծրագրերը ունեն վառ ճանաչողական բնույթ: Նավերի երթուղիները հագեցվում են դասախոսություններով և սեմինարներով, իսկ խոհարարական արվեստի շքեղ կենտրոնում անցկացվում են մաստեր կլասեր՝ նվիրված այցելվող շրջանների խոհանոցին և նրբահամ գինիների համտեսումներին: Microsoft կոչվող ինտերնետ սրճարանում պարապմունքներ են անցկացվում ОС Windows նորագույն հնարավորությունների մասին, փորձարկելով նկարների ֆոտոշոփերը և գալերիայի ֆոտովիդեոների ստեղծումը: Ամենափոքր հյուրերին սպասում են մանկական և պատանեկական ակումբները: Նավերի վրա սպասարկումը անգլերեն է:
Holland America Line ընկերության ճանապարհորդությունները ընտրում են ֆինանսապես կայացած ընտանիքիերը երեխաների հետ և ավագ սերնդի հետքրքրասեր ներկայացեւցիչները: Նավի ղեկավարման տակ են գտնվում 13 ժամանակակից նավեր, որոնք իրագործում են ճանապարորդություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներով, Եվրոպայով և Ասիայով, Հարավային Ամերիկայով, Կարիբյան, Բերմուդյան և Հավայան կղզիներով, Կանադայով և Ալյասկայով, Ավստրալիայով և Նոր Զելանդիայով, Աֆրիկայով և Հնդկական օվկիանոսով, ինչպես նաև շուրջերկրյա ճանապարհորդություններ: Իսկ 2016 թվականի գարնանը շահագործման կհանձնվի նորագույն ծովային նավերից մեկը ms Koningsdam անվանումով.

Nieuw Statendam
Nieuw Statendam
Koningsdam
Koningsdam
Amsterdam
Amsterdam
Oosterdam
Oosterdam
Volendam
Volendam
Noordam
Noordam
Prinsendam
Prinsendam
Zuiderdam
Zuiderdam
Rotterdam
Rotterdam
Maasdam
Maasdam
Veendam
Veendam
Westerdam
Westerdam
Zaandam
Zaandam
Eurodam
Eurodam
Nieuw Amsterdam
Nieuw Amsterdam