Կրուիզներ երեխաների մասնակցությամբ

Ծովային ճամփորդություն երեխաների հետ

Շատերը կարծում են, թե ծովային ճամփորդությունները շատ թանկ են ու միապաղաղ: Անցած դարաշրջանում այդպես էլ եղել է: Սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց ու դարձավ հասանելի, իսկ որն ամենակարևորն է, ուրախ և բազաբնույթ: Այսօր ծովային ճամփորդությունները համարվում են ամբողջ ընտանիքի համար անհոգ հանգիստ՝ լի զվարճալիքներով:

Սնունդը
Ծովային ընկերությունները նախանձախնդրորեն են վերաբերվում գաստրոնոմիկ բաղադրիչներին: Ժամանակակից նավերի վրա կան բազմաթիվ հաստատություններ՝ ցանկացած նախասիրության համար, սկսած բարձրակարգ խոհանոցից, արագ պատրաստման սննդի վայրերից, պաղպաղակներից և հրուշակեղենից: Նույնիսկ ամենապահանջկոտները գոհ կլինեն:    
Դեռահաս ուղևորների համար հասանելի է մանկական սնունդը: Իսկ նախապես պատվիրելու դեպքում ծովային ընկերությունները կարող են առաջարկել բարձր աթոռներ երեխաների համար: Norwegian Cruise Line ընկերության նավերի վրա կա Garden Cafe ռեստորան, որտեղ կա հատուկ մանկական սրահ՝ մանկական աթոռներով և սեղաններով: Իսկ Costa Cruises ընկերությունը կազմակերպում է հատուկ թեմատիկ երեկոներ՝ նվիրված ծովահեններին, ջունգլիներում ու ծովերում բնակվողներին, Վիդեոխաղեր   սիրողներին:

Holland America Line ընկերությունը կազմակերպում է անվճար խոհարարական կուրսեր երեխաների համար: Հասակակաիցների շրջապատում նրանք սովորում են հիմնական հմտություններ և սովորում են արտաբերել դժվար ճաշատեսակների անուններ: Իսկ լյուքս կարգի Crystal Cruises ընկերությունը առաջարկում է հատուկ մասնագիտացված դասընթացներ պիցցա, թխվածք պատրաստելու համար, դասի վերջում յուրաքանչյուր ոք համտեսում է իր պատրաստածը և ստանում է բաղադրատոմսի կրկօրինակը: Սա շատ տեղեկատվական է և զվարճալի:

Զվարճալիքներ
Ժամանակակից նավերը զվարճալիքների իսկական օազիզ են՝ նախատեսված բոլոր տարիքի հյուրերի համար: Ամենազվարճալիները, ամենահետաքրքիրները նախատեսված են երեխաների համար: Նրանց սպասվում են հատուկ լողավազաններ, ջրային սլայդներ, հատուկ խմբեր՝ տարբեր տարիքի երեխաների համար: Երեխաները խաղում են, մասնակցում են միջոցառումներին, վիկտորինաներին, սպորտային մրցումներին, երգում են կարաոկե: Յուրաքանչյուրը փայլում է տաղանդով և կարող է իրեն աստղ զգալ:

Որոշ ծովային ընկերություններ կազմակերպում են հատուկ միջոցառումներ: Costa Cruses ընկերությունը անցկացնում է իտալերենի դասընթացներ, Holland America Line ընկերությունը սովորեցնում է կտորի վրա նկարչություն և գոլֆ, իսկ Norwegian Cruise Line հայտնի է իր ծավալուն ժամանցի ծրագրով՝ համաշխարհային անիմացիոն  Nickelodeon ոճով: Երեխաները ամբողջ օրը զվարճանում են սիրելի հերոսների շրջապանում՝ նախաճաշում են, խաղում են, զբաղվում են սպորտով, դիտում են գեղեցիկ ծրագրեր, երգում են, պարում են, ուրախանում են մանկական խաղասենյակում:
Մինչ երեխաներին հետևում են, մեծերը կարող են իրենց ժամանակ տրամադրել՝ զբաղվել սպորտով, այցելել SPA սրահ կամ գեղեցկության սրահ, վայելել արևային եղանակը և այլն: Իսկ գիշերը գրավում է ակումբների, բառերի ու խաղասրահների լույսերով: Դա կլինի անմոռանալի: 
 
Ընտանեկան ճամփորդության գները
Ծովային ճանապարհորդության արժեքը ամբողջ ընտանիքի համար շատ դեմոկրատական է: Ստանդարտ կարգի շատ ծովային ընկերություններ շեշտը դնում են երեխաների հետ հանգստի վրա՝ առաջարկում են հարմար պայմաններ ամբողջ ընտանիքի համար, մեկ կամ երկու երեխան երկու մեծահասակների հետ ճամփորդում են անվճար կամ կես գնով՝ վճարելով միայն նավահանգստային ծախսերը:

Ուշադրություն դարձրեք …
Ոչ բոլոր ծովային ընկերություններն են կազմակերպում ընտանեկան հանգիստ, որոշ ծովային ընկերություններ կազմակերպում են ճամփորդություն առանց երեխաների մասնակցության: Եթե երեխան ճամփորդում է առանց մեկ կամ երկու ծնողների, անհրաժեշտ է նոտարով ձևակերպել հատուկ թույլտվություն:
Ամերիկյան ծովային ընկերություններում 21 տարին չլրացած անձինք համարվում են անչափահասներ, իսկ իտալականներում 18-ից ցածր: Նրանց վրա տարածվում են զեղչերը և բոնուսները, այնպես ինչպես անչափահասների հետ կապված սահմանափակումները:   
Նախապես պլանավորեք Ձեր հանգիստը նավահանգիստներում, հիշեք, որ փոքրիկ ուղևորները շուտ են հոգնում, երկարատև էքսկուրսիաները նրանց համար չեն: Հնարավոր է, որ լավ կլինի, եթե հրաժարվեք մեկ օրում մի քանի տեսարժան վայր այցելելուց և այցելել տեղի կենդանաբանական այգի: Կամ ընտրել թանգարան, որը հետաքրքրիր կլինի նաև երեխաներին, օրինակ՝ տիկնիկների թանգարան կամ մեքենաների:




Բնակեցման պայմանները
Այն ծովային ընկերությունները, որոնք շեշտը դնում են ընտանեկան հանգստի վրա, կարող են առաջարկել հարակից, կամ ավելի մեծ տարածքով և առանձին ննջարաններով նավախցիկներ: Շատ նավերի վրա կան հատուկ նավախցիկների հատուկ կարգ, որը կոչվում է ընտանեկան, որտեղ կարելի է բնակվել ամբողջ ընտանիքով: Հաճախ այդպիսի կարգերը գտնվում են մանկական խաղասենյակների մոտ: Ինչպես նաև նավերի վրա կան հարակից նավախցիկներ, որոնք բաժանվում են իրարից դռնով, ցանկության դեպքում կարելի է բացել դուռը և կունենաք երկու ննջարանով նավախցիկ:  
Ցանկանում ե՞ք ավելի ճոխ նավախցիկ: Norwegian Cruise Line ընկերության նավերը ունեն ընդարձակ նավախցիկներ՝  Courtyard Villa, առանձնացված ննջարաններով, լոգախցիկով, ընդարձակ հյուրասենյակով և սեփական պատշգամբով: Հյուրերին հասանելի է նաև ներքին, փակ այգին՝ լողավազանով, ջակուզիով, սպորտային մարզասարքերով: Սովորական նավախցիկները ևս շատ հարմարավետ են ընտանեկան հանգստի համար: Նրանցից շատերը համալրված են լրացուցիչ ծալովի մահճակալներով: Նավախցիկում մահճակալները հեշտ միացվում են, իսկ լրացուցիչ բացովի բազմոցը ապահովում է ևս 2 տեղ: Հիանալի տարբերակ է 4 հոգանոց ընտանիքի համար: Բոլոր նավախցերում կան DVD նվագարկիչներ, վերցրեք Ձեզ հետ սիրված սկավառակներ և կարող եք դիտել մուլտֆիլմներ հենց նավախցում: