Costa Cruises

Costa Cruises – ստանդարտ կարգի ծովային ընկերություն, որը կազմակերպում է ընտանեկան հանգիստ վառ իտալական կոլորիտով:

Ընկերությունը հիմնադրվել է 1860 թվականին տեքստիլի և ձիթապտղի հարուստ վաճառական Ջակոմո Կոստայի կողմից: Առևտրական հարաբերությունների զարգացումը նպաստում է բեռնատար նավերի նավարկման աշխարհագրության ընդլայնմանը ընդգրկելով համարյա ամբողջ աշխարհը: Իսկ ժամանակի հետ թողարկվեցին նաև ծովային ուղևորափոխադրող, իսկ 1948 թվականից սկսած Ջենովայից Հարավային Ամերիկայի ափեր երթուղիներ կատարող հարմարավետ նավեր:  Աստիճանաբար Costa Cruises կենտրոնացրեց իր ուժերը բացառապես ճանապարհորդությունների կազմակերպման վրա, և դարձավ իտալական շուկայի խոշորագույն օպերատորներից մեկը:

2000 թվականին ընկերությունը միանում է  միջազգային Carnival Corporation հոլդինգին:. Այդ պահից ի վեր Costa Cruises մեծ թափ է հավաքում, ընդլայնում է նավատորմը, զարգացնում է սպասարկման համակարգը և դառնում է զվարճանքների ոլորտում ամենավառ ներկայացուցիչներից մեկը:

Costa Cruises ընկերության կրուիզները – իտալական նրբագեղութան հանդեպ կրքի իսկական վերածնունդ է: Նավերի վրա կյանքը ստիպում է հյուրերին ամբողջովին ընկղմվել Իտալիայի մշակույթի մեջ առանձնանալով  իրենց նավախցերի ոճային ինտերերով, հասարական վայրերով,ավանդական խոհանոցային բազմաթիվ հաստատություններով, Վերածննդի մշակույթով և միջերկրական խոհանոցի մաստեր-կլասերով:  Costa Cruises ունի ուրույն վերաբերմունք ընտանեկան արժեքների հանդեպ, որի վառ ապացույցն է մինչև 18 տարեկան երեխաների անվճար ճամփորդումը: Այս ընկերության կրուիզները ընտրում են երեխաներով ընտանիքները երիտասարդության ներկայացուցիչները և տարիքով, բայց ակտիվ մարդիկ:

Costa Cruises ընկերության երթուղիների աշխարհագրությունը ընդգրկում է ամենահայտնի ուղղությունները ավելի քան 15 ժամանակակից նավերով: 


Costa Smeralda
Costa Smeralda
Costa Venezia
Costa Venezia
Costa NeoRiviera
Costa NeoRiviera
Costa Diadema
Costa Diadema
Costa Fortuna
Costa Fortuna
Costa Mediterranea
Costa Mediterranea
Costa Magica
Costa Magica
Costa neoRomantica
Costa neoRomantica
Costa NeoClassica
Costa NeoClassica
Costa Victoria
Costa Victoria
Costa Serena
Costa Serena
Costa Luminosa
Costa Luminosa
Costa Pacifica
Costa Pacifica
Costa Deliziosa
Costa Deliziosa
Costa Favolosa
Costa Favolosa
Costa Fascinosa
Costa Fascinosa