Կանադա և Նոր Անգլիա

Կանադա և Նոր Անգլիա – ֆանտաստիկ գեղեցկության շրջան հրաշագեղ լեռներով, անտառներով, կղզիներով, կոլորիտային քաղաքներով՝ հնամյա շինություններով և ուլտրաժամանակակից մեգապոլիսներով:

Տարածաշրջանով ճանապարհորդությունները իրականացվում են երկու ուղղություններով՝ Խաղաղօվկիանոսյան արևմտյան ափերով, կամ Ատլանտիկայի արևելյան ափերով:

Բնութան գրկում հանգիստ փնտրողներին և հնության սիրահարներին կհամապատասխանի երկրորդ տարբերակը: Նոր Անգլիայի հմայիչ քաղաքները պահպանել են հավերժական կյանքի տեսքը՝ 19-20-րդ դարերի շինություններով, հարմարավետ, ընտանեկան ռեստորաններով, ավանդական գինեգործությամբ և գարեջրագործությամբ: Այստեղ հնարավոր է զբաղվել ձիարշավությամբ:

Բավականին այլ տեսարան է սպասում նրան, ով պատրաստվում է ճանապարհորդել Խաղաղ օվկիանոսով: Նրանց առջև կբացվի շողշողուն Ամերիկան իր ամբողջ շքեղությամբ՝ Լոս-Անջելես, Հոլիվուդ, Վանկուվեր, Սիետլ և Սան-Ֆրանցիսկո, Բոստոն, Գալիֆակս և Նյու-Յորք: Այսպիսի ճանապարհորդությունը թույլ կտա ճանաչել Ամերիկայի պատմությունը, տեսնել կոլորիտային տեսարժան վայրերը և ոգեշնչվել հզոր ամերիկյան երազանքով: Տարածաշրջանը հատկապես գեղեցիկ է աշնանը, երբ բազմաթիվ անտառները պատվում են բնական աշնանային հագուստով: